Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու է տնտեսագետը որոշել հայ եկեղեցու պատմությամբ զբաղվել

Ինչու է տնտեսագետը որոշել հայ եկեղեցու պատմությամբ զբաղվել
13.09.2017 | 19:20

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը սկսել է իր, այսպես ասած, պրոֆիլը փոխել: Երկրում առկա տնտեսական իրավիճակի գնահատականները թողած, սկսել է խոսել հայ եկեղեցու նախաձեռնությամբ հայոց պետականության կորստի մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում երկար վերլուծել է այս փաստը: Մի կողմից` լավ է, որ տնտեսագետն այլևս սեփական ոլորտի խնդիրներին չի անդրադառնում, գուցե տնտեսական դաշտում դրական միտումնե՞ր կան: Սակայն, մյուս կողմից, առնվազն անթույլատրելի է, որ ոչ մասնագետը, ոչ պատմական իրողություններին խորագիտակ մեկը վերլուծի ու հայ եկեղեցուն մահացու մեղադրանքներ վերագրի: Այն էլ այսպիսի դժվար պայմաններում, երբ այսօր Հայ առաքելական եկեղեցին իսկապես «փրկելու» խնդիր կա, քանի որ աղանդները պարզապես վխտում են երկրով մեկ:


Կա նաև հարցի երկրորդ կողմը. ի՞նչ է տալիս այսօր մեզ նման վերլուծությունները, ո՞ւմ եք ինչ ցուցանում և ի՞նչ է շահում դրանից պետությունը, կամ պատմությունն անհաջող քրքրելուց հետո մի՞թե արժեքային կորուստների խնդիր չի դրվում: Ենթադրենք, Հրանտ Բագրատյանի մոտեցումները հարյուր տոկոսով ճշմարիտ են, ի՞նչ ենք շահում մենք որպես ժողովուրդ և առաքելական եկեղեցու հետևորդ:


Ի դեպ, այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս անդրադարձավ տնտեսագետի ֆեյսբուքյան այս գրառմանը և արձանագրեց. «Չի կարելի այդ բոլշևիկյան ու կոմունիստական կեղծ մտածելակերպով այսօր գալ ու մեկնաբանել հայոց պատմությունը: Ի՞նչ եք ուզում եկեղեցուց: Ձեռքներդ հեռու պահեք եկեղեցուց, ազգն ու եկեղեցին միասնական են»: Բագրատյանի խոսքում միտում տեսնելով, փոխխոսնակը նաև հավելեց, որ նա նպատակ ունի սեպ խրելու եկեղեցու և պետության միջև, բայց դա նրան չի հաջողվի, քանի որ եկեղեցին որևէ կապ չունի մեր պետականության կորստի հետ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ